Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Դաշնակցականորեն

Դաշնակցականորեն
26.09.2012 | 20:58

Ակնհայտ է, որ այս անգամ ԼՂՀ կառավարության կազմում ՀՅԴ-ի դերակատարությունը բավականին մեծ է, ինչը մամուլում տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: «Անկախ աշխարհագրությունից մեր ողջ կառույցի գաղափարական նպատակներն ու խնդիրները նույնն են: Միևնույն ժամանակ մենք ապակենտրոն գործունեություն ենք ծավալում, և Ղարաբաղի մեր կուսակցական կառույց ինքնուրույն մարմին է ու ինքն է որոշումներ ընդունում, իրականացնում»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: Հայաստանի դաշնակցությունը չի՞ կարող որևէ ձևով ազդել Ղարաբաղի իր կուսակիցների վրա, հարցին ի պատասխան Գալստյանը նշեց. «Ի՞նչ ազդեցության մասին է խոսքը, ինքն առանձին կառույց է, որոշումներն էլ ինքնուրույն է կայացնում: Հայաստանի դաշնակցությունը նրանց համար որոշումներ չի ընդունում: Մեր որոշումները մեր աշխարհագրության սահմաններում են»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ